ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ասում են...

Ասում են...
02.02.2018 | 02:53

...թե 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, Ռիտա Սարգսյանը խնդրել էր իր շրջապատին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, իրեն առաջին տիկին չանվանել. «Մի վիրավորեք մնացած կանանց. նրանք բոլորն էլ առաջին են»:

Ի դեպ, այդ տարիներին եղել են դեպքեր, երբ զանգահարել ու հեռուստաընկերություններին, որոնք ավանդույթի ուժով օգտագործել են այդ բառակապակցությունը, խնդրել են չօգտագործել: Եվ այնուհանդերձ, ավանդույթի ուժը հաղթեց, և հաջորդող տարիներին բառակապակցությունը մնաց շրջանառության մեջ: Ավելին, այս օրերին կուլիսային զրույցները պտտվում են հենց այդ առանցքի շուրջը` ով է լինելու առաջին տիկինը: «Իրավական ձևակերպում այդ հարցում չկա, կարծում եմ` «ավանդույթը» կհաղթի»,- ասաց մեր զրուցակից իրավաբանը:

Դիտվել է՝ 9921

Մեկնաբանություններ